Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի, մարզում, Շիրակի մարզ Ամասիայի Տարածաշրջանում, Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր եւ Ստեփանավան, Տավուշի մարզի Իջեւան, Նոյեմբերյան քաղաքներում եւ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: