56-ամյա կինը հայտնվել է դատարանում հարեւանին ձվերով խփելու համար
SocietyԱբովյանի բնակչուհի, 56-ամյա Կարինեն հայտնվել է դատարանում հարեւանին ձվերով խփելու համար։
Պարզվում է, որ Կարինեն հունիսի 28-ին ցերեկը իրեն վիրավորանք հասցնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ձվերով խփել է հարեւանի գլխին։ Հուլիսի 14-ին Կարինեն կրկին հանդիպել է այդ հարեւանին եւ այս անգամ վիճել իր արարքների վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալու համար։ 56-ամյա կինը փայտով եւ ոտքով մի քանի անգամ հարվածել է հարեւանի ոտքերին, ճանկռել ճակատը։
Կարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան։