Ճանապարհների վիճակը Հայաստանում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում, Շիրակի մարզ Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Գյումրի, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Իջեւան եւ Սյունիքի մարզի Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում եւ «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: