«Արմավիր» ՔԿ հիմնարկի աշխատակիցները 5 դեղահաբ են հայտնաբերել
SocietyՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացիների համար նախատեսված անձնական իրերի պահոցներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են համակարգչի խաղային կցորդ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «B8» գրառմամբ, 20 գրամ ընդահան ուր քաշով 5 դեղահաբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է հետաքննություն:
