Ամանորյա մանիկյուր. լավագույն տարբերակները (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ամանորին հաշված օրեր են մնացել. եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ինչպես կարելի է հարդարել եղունգները, ապա Wnews.am-ը ներկայացնում է տոնական մանիկյուրի մի քանի տարբերակ.
Գլիտեր. այս մանիկյուրն ամենաշահեկան տարբերակներից է։ Գլիտերը ցանկացած գույնի մանիկյուրին շքեղ, տոնական տեսք կհաղորդի։ Այն կարող եք քսել մի եղունգին կամ բոլորին. դրանք շահեկանորեն գեղեցիկ են դիտվում կարճ եղունգներին։

Ամանորյա ֆրենչ.
Այն տոնական կդարձնի փայլը, ձնեմարդը, ձյան փաթիլները եւ տոնական այլ թեմաները։ Գեղեցիկ է չէ՞.

Ձյան փաթիլներ.
Ձյան փաթիլները ոչ միայն տոնական, այլ ձմեռային մանիկյուրի հիմնական թեմաներից է, որը շահեկանորեն գեղեցիկ է դիտվում ցանկացած գույնի վրա։ Տարբերակները շատ են, ընտրե’ք.

Տոնական թեմատիկա.
Ձնեմարդ, եղեւնի, եղնիկներ, նվերներ եւ այլն.
