Տիգրան Գյոկչյանը ճանաչվել է բասկետբոլի լավագույն մարզիչ
SportՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2016 թվականի լավագույն մարզչին և այս տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Տիգրան Գյոկչյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի և Երևանի «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
51-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հուլիսին դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող` անցկացրած 5 հանդիպումներում` տոնելով 4 հաղթանակ:
2-րդ տեղում է հայտնվել Վահագն Հարությունյանը, որի գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հուլիսին դարձավ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող:
Եռյակը եզրափակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիբո Պետին: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը 6 հանդիպում անցկացրեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում և տոնեց 3 հաղթանակ: