Ուգանդայի ֆուտբոլային թիմի շուրջ 30 անդամներ են զոհվել նավաբեկության հետեւանքով
SportՈւգանդայում առնվազն 30 մարդ Է զոհվել Ալբերտ լճում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 25-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում Էր կաթոլիկների Սուրբ Ծնունդը: Նշվում Է, որ խորտակված նավում գտնվում Էին տեղի ֆուտբոլային թիմի անդամները եւ երկրպագուները:
«Լիճը խաղաղ Էր, բայց խնդիր Է ծագել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստներն ու երկրպագուները սկսել են նշել տոնը: Նրանք հավաքվել են նավի մի կողմում, եւ այն շրջվել Է»,- հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: