«Հայֆիլմ»-ը հնարավոր է վերականգնել միայն լուրջ ներդրումների միջոցով
CultureՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ «Հայֆիլմ»-ի գործունեության համար լուրջ ներդրումներ են անհրաժետ: Այդ մասին նա զրուցեց լրագրողների հետ:
«Հայֆիլմ»-ն այսօր մասնավորեցման ծրագրում է, քանի որ գտնվում է գույքի կառավարման վարչությունում: Մենք ծրագիր ենք մշակում ներդրումնեը հաշվելու համար: Ցանկանում ենք իմանալ, թե որքան կարժենա նկարահանման սրահների մասնաշենքը նորոգելը»,- նշեց նախարարը:
Նախարարի խոսքով` ինքը թվեր բարձրաձայնել չի կարող, քանի որ հաշվարկման գործընթացը դեռ չի ավարտվել:
Ըստ Արմեն Ամիրյանի`սեփական ներդրումներով կամ գործընկեր կազմակերպությունների ուժերով հնարավոր է վերականգնել «Հայֆիլմ»-ը և այնտեղ ինտեգրել կինոարտադրությամբ զբաղվող կինոընկերություններին, այդ թվում պետական կառույցներին կինոմիջավայր ստեղծելու նպատակով: