Հրշեջները մարել են Մարտունիում բռնկված հրդեհը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 26-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիք մարզի Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հրդեհը մեկուսացվել է ժամը 16.15-ին, մարվել՝ 17.07-ին:
Այրվել է տանը տանիքը մոտ 200 քմ: