ՄԻՊ-ի գրասենյակը վերահսկում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար հաց տանողի առողջական վիճակը
SocietyԱյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտնեց, որ ՄԻՊ-ի գրասենյակը վերահսկում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար ուտելիք տարած, հանրությանը «հաց բերող» բնորոշմամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակը:
«Մենք վերահսկում ենք նրա առողջական վիճակը, արդարադատության նախարարության հետ կապի մեջ ենք: Մեր բժիշկը Արթուր Սարգսյանին ընդունել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների հիվանդանոցում: Արթուր Սարգսյանը բուժումներ պետք է անցնի, կարեւոր բուժման կուրս»,-ասաց նա ՝ հավելելով. «Դեղամիջոցներ կան, որոնք նշանակել են նրան, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ է նշանակված, բայց առողջական վիճակի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ լավ է, որ հիվանդանոցում է, որովհետեւ վերահսկում ենք՝ պե՞տք է արդյոք մասնագիտական այլ հաստատություն տեղափոխել, թե՞ ոչ»,- ասաց Արման Թաթոյանը: