Տարին նշանավորվեց տղայիս ծնունդով. Նարեկ Բավեյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը երգիչ եւ արդեն դերասան Նարեկ Բավեյանի հետ ամփոփել է 2016-ն ու խոսել 2017-ի ծրագրերի մասին:
Նրա խոսքով` տարին բավականին բարեհաջող էր թե անձնական, թե գործնական առումով: Կապիկի տարին Նարեկ Բավեյանին նվիրեց ամենակարեւորը` որդուն.
«Տարին նշանավորվեց տղուս ծնունդով: Իսկ առհասարակ, շատ բան հասցրեցի անել. Տարվա ընթացքում ընդամենը մեկ տեսահոլովակ հասցրեցի թողարկել, բայց շատ երգեր գրեցի ու ձայնագրեցի, որոնց մեծ մասը արդեն գալիք տարում կհանձնեմ հանդիսատեսիս դատին: 2016-ի ընթացքում նկարահանվեցի իմ շատ սիրելի «Դոմինո»-ի 3-րդ եթերաշրջանում: Նաեւ հասցրեցի նոր բնակարան տեղափոխվել. Ի դեպ` ընտանիքիս հետ միասին ընդամենը օրեր առաջ ենք տեղափոխվել, այնպես որ տարեմուտը մեր տանը համընկավ նաեւ բնակարանամուտով»- պատմեց Նարեկ Բավեյանը:
Անդրադառնալով 2017-ի ծրագրերին` երգիչ, դերասանը նշեց.
«Ըստ նախնական ծրագրերի` տարեսկզբին կնկարահանվի «Դոմինո»-ի արդեն 4-րդ եթերաշրջանը, տարվա ընթացքում կլինի նաեւ տեսահոլովակ, գուցե տեսահոլովակներ ու նաեւ նոր երգեր: Փորձելու եմ ամեն բան անել, որպեսզի միեւնույն ակտիվությամբ շարունակեմ աշխատել նաեւ գալիք տարում»:
Շարունակությունը` այստեղ: