Yerevan, 25.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

Society

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ տեղի են ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:

Միջոցառումների մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս Արծվիկ Մինասյանի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի, ստորագրել են ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի եվ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջեվ համագործակցության» հուշագիրը:

Միջոցառման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստած նախարարության նախկին աշխատակիցներին, պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախարարության աշխատակազմին նա կոչ է արել բազմապատկել եռանդը բնապահպանական խնդիրների լուծման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

«Բնապահպանությունը մեր երկրի և պետության համար այն կենսական ոլորտն է, որտեղ խաչվում են ներկայի և ապագայի, ազգային հարստության, տնտեսության զարգացման և բնության ռեսուրսների պահպանման և վերարտադրության և առհասարակ՝ մեր լինելիության, նաև՝ ազգային անվտանգության հիմնարար հարցերը: Այս խաչմերուկում կանգնած մենք կրկին վերահաստատում ենք, որ երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանությունն է, վերականգնումն ու առաջընթացի ապահովումը:

Ճիշտ այնպես, ինչպես բնությունն է հավասարակշռություն, այնպես էլ նրա հետ կապված ամեն ինչ պետք է լինի հավասարակշռության և ոսկե միջինի օրենքների սահմաններում: Մեր տնտեսական նախաձեռնությունները ոչ մի պայմանով չպետք է հակադրվեն բնապահպանականին, բնությունից ստացած արժեքը պետք է բազմապատկել տնտեսական նորանոր նախաձեռնություններով և ապա՝ կյանքի կոչել «Այն, ինչ վերցրել ենք բնությունից, պետք է վերադարձվի բնությանը» հիմնադրույթի անխափան կիրառումը: «Կանաչ էկոնոմիկա» կոնցեպտն այսօր մեծ հաջողությամբ կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում և ոչինչ մեզ չի խանգարում շարժվել հենց այդ ուղղությամբ:

Մենք խորապես համոզված ենք, որ մեր երկրում շատ բան կարող է այլ կերպ լինել, եթե փոխվի վերաբերմունքը կենսառեսուրսների արժեքների հանդեպ, որոնց երբեմն ոչ համարժեք լինելը բացի այն, որ ակամայից տեղ են բացում կոռուպցիոն ռիսկերի համար, այլև բնությունը շահագործողներին դնում են արտոնյալ ու անպատասխանատու վիճակներում: Իսկ այս նպատակին կարելի է հասնել Բնապահպանական ապահովագրական համակարգ ներդնելով, ինչի ստեղծմանը Նախարարությունը ձեռնամուխ կլինի արդեն 2017 թվականից:

Մենք ձգտելու ենք նրան, որ երկրում գործի մեկ պատուհանից արտոնագրերի տրման սկզբունքը, և ձգտելով բնապահպանական փորձաքննությունը մոտեցնել միջազգային չափանիշներին: 2017թ. մեր նախարարության համար լինելու է ծանրաբեռնված աշխատանքի տարի: Միանգամայն նոր մոտեցումներով տեր ենք կանգնելու բնության հուշարձաններին, այդ գործում ներգրավելով նաև մասնավոր ոլորտը, արվելու է ամեն ինչ, որպեսզի զգալիորեն ավելանան ձկան պաշարները Սևանա լճում, ձգտելու ենք, որպեսզի ձկան որսը իրականացվի բացառապես օրենքի ու խոհեմության սահմաններում, ուշի ուշով հետևելու ենք ՀԷԿ –երի և հանքերի շահագործման օրինականությանը, գործադրելու ենք ջանքեր՝ հողերի անապատացումը կանխելու և նվազեցնելու ուղղությամբ:

Չենք հանդուրժելու անտառը ոչնչացնողներին և շրջակա միջավայրն ապականողներին և իրականացնելու ենք օրենքով սահմանված այն բոլոր գործառույթները, որը մեկ բառով կարող ենք կոչել նաև պետական վերբերմունք՝ մեր ազգային հարստությունների հանդեպ, որով էլ պայմանավորված կլինի մեր քաղաքակրթական դիմանկարը ժամանակակից աշխարհում»,- նշեց Մինասյանը:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության 30-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով են պարգևատրվել ՀՀ բնապահպանության նախկին նախարարներ Վռամ Թևոսյանը, Սարգիս Շահազիզյանը, Գևորգ Վարդանյանը, Մուրադ Մուրադյանը, Վարդան Այվազյանը:

«Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով են պարգևատրվել նաև «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ Աշոտ Սիմոնյանը: ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաև բնապահպանական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia