Արաս Օզբիլիս․ Ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու համար
SportԹուրքական «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ուսի վիրահատությունից հետո խաղադաշտ վերադառնալուց հետո կիսվել է տպավորություններով։
«2016 թվականն ավարտեցին հաղթանակով։ Ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու համար»,- Instagram-ում գրել է Օզբիլիսը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում «Բեշիկթաշը» տանը 2:0 հաշվով հաղթել էր «Բոլուսպորին», իսկ Արաս Օզբիլիսը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։ Նա խաղադաշտ դուրս չէր եկել օգոստոսի 20-ից: