Փոքրիկիս երևի ամբողջ կյանքումս եմ սպասել. Հասմիկ Կարապետյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն 13 օր է, ինչ երգչուհի Հասմիկ Կարապետյանը վայելում է մայրության բերկրանք: Երգչուհին Ամանորին ընդառաջ ստացել է իր բոլոր ժամանակների լավագույն նվերը` դստերը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանը պատմել է զգացողությունների ու փոքրիկի մասին:
«Փոքրիկիս երեւի ամբողջ կյանքումս եմ սպասել, հիմա կյանքիս ամենամեծ նվերն ունեմ: Մայր դառնալը հրաշքի նման իրադարձություն է կնոջ կյանքում, կտրականապես փոխվում է ամեն ինչ, փոխվում է ներսդ, շրջապատդ, աշխարհընկալումդ: Հիմա չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում, իսկապես, ծնող դառնալով ասես այլ մոլորակ տեղափոխվես: Անընդհատ ուզում ես այնքան կատարյալ լինել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի նաեւ երեխայիդ մոտ: Զգացողություններս անսահնան են, խոսքերով դրանք դժվար թե ճիշտ բնութագրես: Մեկ բառով կասեմ` իսկապես կնոջ առաքելությունը մայրանալն է»,- նշեց Հասմիկ Կարապետյանը:
Որպես ծնողներ գնահատելով իրեն ու ամուսնուն` նորաթուխ մայրիկը պատմեց.
«Թերեւս սկսեմ Շանթից. Ինձ համար շատ գնահատելի էր այն փաստը, երբ ինձ պատմեցին, որ ծննդաբերությունիցս հետո, երբ առաջին անգամ գրկել է դստերը, ամուսինս արտասվել է: Հենց այդ պահից եւեթ նա ուղղակի չի հեռանում մեր կողքից: Շանթը շատ ուշադիր հայրիկ է, նրա կյանքն էլ է փոխվել հայր դառնալուց հետո: Ինչ վերաբերվում է ինձ` թող անհամեստություն չլինի, բայց ըստ իս լավ մայր եմ: Ամենակարեւորը ես անսահման շատ սեր եմ տալիս փոքրիկիս: Բացի այս, կարծում եմ, եթե կինը չափազանց հոգատար է ամուսնու նկատմամբ, ուրեմն նաեւ լավ մայր կլինի, իսկ ես, առանց ավելորդ գովերքումների, իսկապես չափից ավելի հոգատար կին եմ»:
Շարունակությունը` այստեղ: