Դոլարը շարունակում է վերելքը. ռուբլին մոտեցել է 8 դրամի սահմանագծին
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կազմել է 483.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 504.81 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.10 դրամ (նվազել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.98 դրամ (աճել է 0.03 դրամով):