Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում
CultureՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 28-ին հյուրախաղերով մեկնում է Չինաստան, որտեղ էլ կդիմավորի Ամանորը: Ինչպես տեղեկացանք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, նվագախումբը հրավերը ստացել է Պեկինի մշակույթի և ժամանցի կորպորացիայի (Beijing Culture and Entertainment Corporation) կողմից։
Նվագախումբը երկու համերգ է ունենալու դեկտեմբերի 31-ին և հունվարի 2-ին`Չինաստանի Հայկոու քաղաքում։
Հայ երաժիշտների համերգային ծրագրերում ներկայացվելու են արիաներ իտալական հանրահայտ օպերաներից (Վերդի, Պուչինի), Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, ինչպես նաև չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: