Yerevan, 17.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չկա որևէ հավանական զարգացում, որը կստիպի մեզ շեղվել մեր ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ

Politics

ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25-րդ տարեդարձի օրը՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային ժողովի բոլոր գումարումների մի խումբ պատգամավորներ ծաղկեպսակ են դրել խորհրդարանի ճեմասրահում զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակին և այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ազգային ժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բոլոր գումարումների պատգամավորների հանդիսավոր ընդունելություն՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ պատգամավորները:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 1991 թվականին իշխանության բարձրագույն մարմնի՝ Գերագույն խորհրդի ստեղծումը, սեպտեմբերին՝ Հանրապետության հռչակման և դեկտեմբերին՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի տրամաբանական շարունակությունն էր: Դրանով Արցախում սկիզբ դրվեց համապետական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման մշակույթին:

«Գերագույն խորհուրդ, խորհրդարան, Ազգային ժողով, անկախ նրանից՝ ինչ անվանում է ունեցել, մեր պատգամավորներն իրականացրել են պատմական տվյալ ժամանակահատվածին բնորոշ ու պահանջվող օրինաստեղծ քաղաքական ու ներկայացուցչական աշխատանք:
 
Այդ հավաքական ջանքերի շնորհիվ է, որ ունենք երկրի կենսագործունեությունն ապահովող կայացած օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալացված հարաբերություններն այլ երկրների խորհրդարանների հետ»,- այս տարիների ձեռքբերումների մասին ընդգծել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով, քաղաքական ներկայացվածության ու բազմակարծության այն մակարդակը, որին հասել են խորհրդարանի գոյության տարիների ընթացքում, թույլ է տալիս վստահորեն հայտարարել, որ Արցախում ժողովրդավարության զարգացումն ընթանում է ճիշտ ուղիով:

Խորհրդարանական ընտրությունների 25 ամյակի կապակցությամբ պատգամավորներին շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ նման միջոցառումները ոչ միայն հարգանք են նշանակում անցյալի հանդեպ, այլև հնարավորություն են տալիս հստակեցնելու վերաբերմունքը ապագայի նկատմամբ: Արցախյան ազատագրական շարժումը որակելով հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություն՝ ԼՂՀ նախագահը նշել է , որ բոլոր գումարումների անկախ Արցախի պատգամավորներն էլ դրա համահեղինակներն են:

«Այս աշխարհում չկա որևէ հավանական զարգացում, որը կստիպի մեզ շեղվել մեր ընտրած ճանապարհից»,- նշել է Արցախի Հանրապետության նախագահը:

Այնուհետև շնորհավորել և իրենց գործունեության տարիների պատգամավորական աշխատանքի  մասին պատմել են Աժ տարբեր գումարումների պատգամավորներ Համլետ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Արփիկ Խասապետյանը, Ռամելա Դադայանը և Արմեն Սարգսյանը:

Օրը պատմական է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ընդգծել, որ այն կարևոր է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և համայն հայության համար:

«Չկա արցախյան խնդիր, կա Հայկական հարցի արցախյան դրսևորում և պատահական չէ, որ արցախահայության խնդիրը և արդարացի դատը ոչ միայն Արցախում ապրող մեր քույրերի և եղբայրների խնդիրն է՝ այլ ողջ հայության խնդիրն է: Եւս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ բոլոր միջազգային պատվիրակությունները արել և ամեն ինչ անելու են՝ մեր խնդրի հայանպաստ, արդարացի լուծման համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

Ամփոփելով հանդիսավոր միջոցառումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ  նման կազմով հանդիպումներ կլինեն նաև ապագայում»:

 

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool