Միլանը պատրաստվում է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Դոնարումային
SportԻտալական «Միլանը» մտադիր է թիմում պահել 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային,- տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ «Միլանը» պատրաստվում է 5-ամյա պայմանագիր առաջարկել երիտասարդ դարպասապահին:
Նշվում է, որ իտալական ակումբը վերջինիս գործակալ Մինո Ռայոլայի հետ համաձայնության կգա հաջորդ տարվա փետրվարին:
Այդ ժամանակ Դոնարուման կդառնա 18 տարեկան և կկարողանա թիմի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել: