Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է հինգ երկրաշարժ
SocietyՍՊԾ դիտացանցը դեկտեմբերի 22-ից մինչև 28-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Վան քաղաքից 50 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 3 բալ (մագնիտուդ 2.3) ուժգնությամբ ստորգետնյա ցնցում: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Շաքի քաղաքից 18 կմ դեպի արևելք: Դեկտեմբերի 26-ին Իրանի Մարանդ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալ (մագնիտուդ 3.0) ուժգնությամբ ստորգետնյա ցնցում: Այդ օրը տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ, 3-4 բալ (մագնիտուդ 2.8) ուժգ նությամբ` Ադրբեջանի Գյոքչայ քաղաքից 14 կմ դեպի հարավ, և 3 բալ (մագնիտուդ 2.4) ուժգնությամբ` Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 28 կմ դեպի հարավ-արևելք:
Տարածաշրջանից դուրս 7.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի Չիլոե կղզու հարավային ափամերձ գոտում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին: Երկրաշարժի հետևանքով տուժածներ կամ ավերածություններ չկան, վնասվել են մի քանի ճանապարհներ, կղզում ընդհատվել է էլեկտրամատակարարումը, առափնյա տարածքներում հայտարարված ցունամիի վտանգը հերքվել է: