Ինյեստա. Դեռ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին
Sport«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, որ կարիերան ավարտելու է կատալոնական ակումբում:
«Հիմա չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին, սակայն կցանկանայի դա անել հենց «Բարսելոնայում»: Դա իմ երազանքն է:
Երբ սկսում ես հանդես գալ այս թիմի կազմում, ապա չես կարող պատկերացնել, թե ինչպես է դասավորվելու կարիերադ: Սակայն աստիճանաբար սկսում ես հուսալ, որ կարիերադ ավարտելու ես հենց այս ակումբի մարզաշապիկով:
Դեռ չեմ մտածել, թե ինչով եմ զբաղվելու կարիերան ավարտելուց հետո: Միայն գիտեմ, որ կապ եմ ունենալու ֆուտբոլի հետ: Իհարկե, կցանկանայի մնալ «Բարսելոնայի» համակարգում: Ժամանակը ցույց կտա»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ինյսետան «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղում է 2002-ից: