Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.54%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.77 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.18%-ով եւ հասել 56.12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: