71-ամյա դասախոսին՝ ուսանողին ծաղրելու համար, պետք էր ոչ թե նկատողություն տալ, այլ թոշակի ուղարկել
BlogՀՊՏՀ 71 ամյա դասախոսին մարտունեցի ուսանողին ծաղրելու համար պետք էր ոչ թե նկատողություն տալ, այլ ուղղակի լուռ տուն ուղարկել կամ ավելի ճիշտ թոշակի, քանի որ 21-րդ դարում անփոխարինելի ոչ ոք չկա: Անփոխարինելի են Արիստոտելը, Պլատոնը, Աճառյանը ու նրանց կալիբրի մարդիկ: Հաստատ կգտնվեր ևս մեկ նորմալ լեզվի մասնագետ, ով կփոխարիներ նրան:
Իսկ առհասարակ նման պահվածքը միայն բուհի պատերի ներսում չէ:
Սրա նման քաղքենիների կարելի է նաև հանդիպել Երևանի փողոցներում : Ուղղակի մեր երևանաբնակ քաղքենիները պետք է մի պարզ բան հասկանան, որ իրենց կերակրում և պահում է մարզերում ապրող ու աշխատող գյուղացին: Եվ ընդհանրապես' արհեստական քաղքենիներ, դուք բնավ չեք սազում Երևանի գեղեցկությանը, դրա համար էլ անտեսված եք և ուզում եք մարդկանց գյուղացի լինելու ֆոնին ընդգծել ձեր գեղցիությունը: