Ձմեռ պապը խինդ ու ծիծաղ պարգեւեց Երեւանի հիվանդանոցներում բուժվող երեխաներին
SocietyԱմանորին ընդառաջ գեղեցիկ ավանդույթ է դարձել Ձմեռ պապի այցը Երեւանի հիվանդանոցներ: «Հերացի» համալիրի ակնաբուժական կլինիկայում Ձմեռ պապը ուրախ տրամադրություն պարգևեց երեխաներին և բուժանձնակազմին:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի բաժանմունքում բուժվող երեխաներին այս տարի եւս նվերներ բերեց Ձմեռ պապը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոքրիկներին նվերներով ուրախացրեցին նաև «Շվեդական ապավեն բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ու մի խումբ կամավորներ: