Ռուսական գմբեթաձև տնակներ, որոնք հեքիաթ են տեղափոխում (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Վերջերս Ռուսաստանի Մերձմոսկովյան և այլ շրջաններում տներ են կառուցվում, որոնք իրենց տեսքով հեքիաթային և այլմոլորակային տնակներ են հիշեցնում, իսկ ներսում հագեցած են բոլոր անհրաժեշտ պայմաններով:
Bigpicture.ru-ի հաղորդմամբ` գմբեթաձև տները կառուցվում են փայտի տարբեր տեսակներից և պատվում հատուկ պաշտպանիչ շերտով:
Նշվում է, որ շինարարության ընթացքում օգտագործվում են միայն էկոլոգիական շինանյութեր, որոնք օգտակար են տան միկրոկլիմայի համար և շատ ավելի գեղեցիկ տեսք ունեն:
Գմբեթաձև տների ևս մի կարևոր առավելությունն անվտանգությունն է. դրանք դիմանում են 700 կիլոգրամ բեռնվածքի մեկ քառակուսի մետրի վրա, ժամում մինչև 250 կիլոմետր արագությամբ քամու և նույնիսկ մինչև 7 բալ երկրաշարժի՝ ըստ Ռիխտերի սանդղակի:















