Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ, իսկ ռուբլին անցել է 8 դրամի սահմանագիծը
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կազմել է 483.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 506.33 դրամ (աճել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.05 դրամ (աճել է 0.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.04 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 246.46 դրամ, ոսկի՝ 17,642.7 դրամ, պլատին՝ 13,979.19 դրամ։