Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար». անվանի գրողները մրցանակներ ստացան

Culture

«Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» համահայկական գրական ամենամեծ մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 29-ին` Հայաստանի գրողների միությունում: Մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ անկախության 25 -ամյակին: 

«Հայտերն ընդունվել են սեպտեմբերին: Այս տարվա մրցանակաբաշխությունում ավելացվել են անվանակարգերը` պոեզիա, արձակ, դրամատուրգիա, մանկապատանեկան և երիտասարդական գրական ություն:

Հայտ է ներկայացրել 51 գրող: Ստեղծագործություններն անտիպ են և ծածկանվամբ են ներկայացվել»,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիրմիր Աղայանի խոսքով`իրենց նպատակը Հայաստանում մտավորականության գործունեությունն ակտիվացնելն էր: «Կարծում եմ`  հաջողություններ ենք գրանցում և արդյունքի հասնում»,-ասաց Աղայանը և ընթերցեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նամակն՝ ուղղված մտովորականության ներկայացուցիչներին, ինչից հետո հանձնվեցին դիպլոմները:

Արձակ անվանակարգում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել Արմեն Շեկոյանը, երկրորդը` Գրիգոր Ջանիկյանը, երրորդ տեղում էին Էդուարդ Խաչիկյանն ու Ալեքսանդր Թոփչյանը։

Պոեզիա անվանակարգում առաջին տեղին էր արժանացել Հուսիկ Արան, երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին Սամվել Կոսյանն ու Վահե Արսենը, որոնք հավասար միավորներ ունեին:

 Դրամատուրգիա անվանակարգում ամենաբարձր միավորներին էր արժանացել Գուրգեն Խանջյանը, երկրորդ տեղում էր Կարինե Խոդիկյանը, իսկ երրորդ հորիզոնականում էր Լիա Իվանյանը։

Մանկապատանեկան գրականության առաջին հորիզոնականում էր Ղուկաս Սիրունյանը, երկրորդ և երրորդ տեղերը հավասար միավորներով զբաղեցրել էին Լիպարիտ Սարգսյանն ու Էլֆիք Զոհրաբյանը։

Երիտասարդական գրականություն անվանակարգում արձակ ժանրում հաղթել է Նառա Վարդանյանը, իսկ պոեզիա ժանրում`Էդուարդ Հարենցը:

Մրցանակակիր Հուսիկ Արան ընդգծեց, որ ներկայացրել է վերջին ամիսներին գրված բանաստեղծությունները: «Գրքում ներկայացված են մեր կյանքի վերջին շրջանում կատարված կարևորագույն իրադարձությունները`քառօրյա պատերազմ… Իմ բանաստեղծություններում շեշտված  է  ժամանակը և դրա տրոփն ու բաբախը փորձել եմ փոխանցել ընթերցողներին»,-նշեց բանաստեղծը:

Գուրգեն Խանջյանի խոսքով` ինքը մեկ անգամ չէ, որ մասնակցել է մրցանակաբաշխությանը և «Ենոքի աչքը» վեպի համար «Արձակ» անվանակարգում ստացել է գլխավոր մրցանակը: «Մրցանակները միշտ էլ ոգևորում են գրողներին, սակայն ցանկալի է, որ դրանք դրամական պարգևների տեսքով լինեն»,-շեշտեց Խանջյանը:

«Սա իմ առաջին մրցանակն է որպես արձակագիր: Ինձ համար կարևոր էր, որ ծածկագրերով էինք ներկայացրել ստեղծագործությունները, այսինքն ժյուրիի անդամները չեն իմացել հեղինակներին և, ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, ծանոթության գործոնը չկար: Պատմվածքներս «Փողոցը» գրքից էին, որտեղ ներկայացրել եմ հին Երևանը, մեր մանկությունը, իրականությունը»,-ասաց Արմեն Շեկոյանը:

Հանձնաժողովի նախագահը գրականագետ  Աելիտա Դոլուխանյանն էր: Կազմում էին  արձակագիր Նորայր Ադալյանը, գրող Դավիթ Մուրադյանը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, գրող Ֆելիքս Բախչինյանը, ՀԳՄ քննադատական սեկցիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը, մանկագիր Լյուդվիգ Կարապետյանը։

Մրցանակաբաշխությունը կազմակերպել են Հայաստանի գրողների միությունը, ՀՀգիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանիհայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts