Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթն ահա այս եղանակով: Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն, կարագը, շաքարի փոշին, վանիլինն ու կիտրոնի հյութը խառնում ենք: Բիսկվիթը երկու մասի ենք բաժանում, քսում ենք կրեմը և տեղափոխում սառնարան:
Պատրաաստում ենք կոները: Շոկոլադը, կարագն ու խտացրած կաթը գոլորշու վրա հալեցնում ենք և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Զանգվածը փակում ենք պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպեով թողնում սառնարանում: Եթե զանգվածը շատ է սառչում, հանում ենք:
Այնուհետև օվալների ենք բաժանում, դնում յուղաթղթի վրա և տեղափոխում սառնարան:
Նուշը երկու մասերի ենք բաժանում, զգուշությամբ մտցնում ենք օվալների մեջ, կոներ ձևավորում և տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Ջուրը, շաքարավազը, կակաոն և սերուցքը մարմանդ կրակին եփում ենք 10 րոպե: Երբ զանգվածը եռում է, հանում ենք կրակից և ավելացնում 5 ճ/գդ ջրում թրջած ժելատինը և զանգվածը հասցնում 40 աստիճանի: Այնուհետև լցնում ենք բիսկվիթի վրա և տեղափոխում սառնարան մինչ ջնարակի սառչելը: Տորթը հանում ենք սառնարանից, զարդարում կոներով և ճյուղերով: