Շիրակի մարզի Կամո գյուղում հացատան տանիք և 200 հակ անասնակեր է այրվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կամո գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, պարզվել է, որ այրվում են հացատան տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 72 քմ) և կուտակված անասնակեր (մոտ 200 հակ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել՝ 17.16-ին: