Տևեսը դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
SportՉինական «Շանհայ Շենխուան» պաշտոնապես հայտարարել է արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսի տրանսֆերը գնելու մասին:
Գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շանհայը» 32-ամյա արգենտինացուն առաջարկում էր տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ: Այսպիսով, Տևեսը դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Նախորդ մրցաշրջանում «Շանհայ Շենխուան» զբաղեցրել է Չինաստանի առաջնության աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ տվյալ ակումբում հանդես են գալիս նաև հարձակվողներ Օբաֆեմի Մարտինսը և Դեմբա Բան: