Ամանորյա աղցան «Տոնածառ». բաղադրատոմս
LifestyleԱմանորյա աղցանները բազմազան են, սակայն այս տարի պետք է ընտրել այնպիսի աղցան, որը կտարբերվի և ձեր սեղանն ավելի յուրօրինակ կդարձնի: Առաջարկում ենք պատրաստել «Տոնածառ» աղցանը, որը կզարդարի ձեր տոնական սեղանն ու կուրախացնի ձեր մտերիմներին:
Հավի կրծքամիս- 1 հատ
Ձու- 3 հատ
Սոխ- 300գր
Սունկ- 400գր
Մայոնեզ- 200մլ
Եգիպտացորեն- տուփի 1/2-ը
Հոլանդական պանիր- 100գր
Սամիթ- 2 կապ
Ձիթապտղի յուղ- 3ճ գդալ
Աղ
Բիբար
Նուռ և կարմիր բիբար զարդարելու համար
Սոխն ու սունկը մանր կտրատել ու ձիթապտղի յուղով տապակել

Հավի կրծքամիսը եփել, խորանարդներով կտրատել, պանիրը կտրատել, ձուն մանրացնել, այս ամենը խառնել եգիպտացորենի ու սնկի հետ

Ափսեի մեջ այնպես լցնել աղցանը, որ եղևնու տեսք ունենա

Ամբողջությամբ սամիթով պատել

Զարդարել

Բարի ախորժակ