Երևանում 24-ամյա վարորդը Subaro-ով հայտնվել է մայթին, այնուհետև բախվել Opel-ին ու տապալել խաչմերուկում երթևեկությունը կարգավորող «սվետաֆորը»
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 24-ամյա Մորիս Ներսեսյանը իր վարած Subaro մակնիշի 79 QP 777 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 35-ամյա Կարեն Զաքարյանին պատկանող Opel Astra մակնիշի 35 AM 142 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո առաջ է ընթացել և հարվածել խաչմերուկը կարգավորող լուսակրին (светофор) և տապալել այն։
Շարւնակությունը` այստեղ: