Դեկտեմբերի 30-ի աստղագուշակ
LifestyleԽոյ
Այսօր շատ Խոյեր առանձնանում են նպատակասլացությամբ: Այդ որակը կարող է ուղեկցվել անձամբ իրադարձությունները կառավարելու ցանկությամբ: Եթե դուք չափից դուրս էնտուզիազմ եք դրսևորում, գերազանցում եք ձեր լիազորությունների սահմանները, հնարավոր են կարճաժամկետ, բայց բուռն կոնֆլիկտներ: Վեճերն արագ կլուծվեն, եթե հիշեք, որ համատեղ գործ է արվում: Արժե վերահսկել ստեղծագործական պոռթկումները:
Ցուլ
Այսօրվա հանգամանքները Ցուլերի համար ի սկզբանե բարենպաստ են, շատ բան հաջող կդասավորվի: Գործնական տրամադրությունը և նախատոնական լավատեսությունը կարող են ձեզ ստիպել ձգտել ավելիին, գերազանցել նախնական պլանը, ծավալը: Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ արդեն կառուցված ծրագրերի և ձևավորված ցանկությունների վրա: Այդ դեպքում կանեք առավելագույնը, ինչի ունակ եք:
Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ է տրվում մտածել տոնական ծրագրերի գործնական կողմի մասին: Զբաղվելով բյուրոկրատական, տնտեսական, ծառայողական հոգսերով՝ իմաստ ունի իրերին նայել իրատեսական և անել միայն անհրաժեշտը: Այսօր շատ բան կարող է արվել ոգևորությամբ: Եթե առկա են տրամադրության և ինքնազգացողության տատանումներ, չարժե սուզվել ընկճախտի մեջ, ավելի օգտակար է ուշադրությունն ուղղել հաճելի մտքերի վրա:
Խեցգետին
Խեցգետինները ստիպված կլինեն հաշվի նստել իրադրության բնույթի և շրջապատողների տրամադրության հետ, սակայն դրանում չարժե ի սկզբանե բացասական բան տեսնել: Օրվա իրադարձությունները կանխատեսելի են, սակայն անակնկալներն ավելի շուտ դրական երանգ կունենան: Եթե դժվարություն է առաջացնում անհատական հետաքրքրությունների կոնֆլիկտը, գերազանց հաշտեցնող գործոն կլինի նախատոնական մթնոլորտը:
Առյուծ
Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս ծանրաբեռնել իրենց ավելորդ հոգսերով: Լավ օր է գործնական ստեղծագործության համար, սակայն շուտով կհամոզվեք, որ շատ գաղափարներ միաժամանակ իրագործելն անհնար է՝ չփչացնելով որակը կամ ուժասպառ չլինելով: Եթե ամանորյա ավանդական ցուցակը համալրվել է նոր կետերով, արժե հավասարակշռել ծանրաբեռնվածությունների ընդհանուր ծավալը՝ հրաժարվելով ոչ պարտադիր և ձանձրացրած գործողություններից:
Կույս
Կույսերին օրը խոստանում է թեմատիկ նախատոնական ստեղծագործություն: Գաղափարների կյանքի կոչմամբ կարելի է զբաղվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ընկերների, երեխաների, սիրելի մարդու հետ: Նույնիսկ շատ գործնական Կույսերն այսօր ունակ են լրջորեն տարվել: Կարևոր դեր կխաղա ընթացիկ բյուջեն: Չարժե փողերը ծախսել մանրուքների վրա, այլապես միջոցները կարող են չբավականացնել առանցքային մտահղացման իրագործման համար:
Կշեռք
Կշեռքներին չի խանգարի շրջահայացություն դրսևորելը, տոնական ծրագրի կազմակերպչական կամ կենցաղային հատվածով զբաղվելը: Դա հատկապես կարևոր է, եթե ձեր տանը հյուրեր եք սպասում: Առանցքային կարող է լինել կարգապահության հարցը: Որպեսզի վաղն իրադարձություններն իդեալական սցենարով ընթանան, այսօր ստիպված կլինեք ինչ-որ բան մերժել ձեզ կամ մտերիմներին: Փորձարկումները, անակնկալներն ավելի լավ է թողնել վաղվան:
Կարիճ
Կարիճների համար օրակարգում կարող են մնալ նպատակային բնույթի շփումները և ուղևորությունները, վերջին նորությունները: Եթե դուք շփվող եք և ենթարկված եք միջավայրի ազդեցությանը, ձեր ծրագրերում հնարավոր են նորություններ: Ընկերները, զուգընկերը, ազգականները կարող են դրդել նախնական ծրագրի ընդլայնման, օրինակ՝ հավելյալ գնումների: Բացառված չէ, որ զբաղվեք տեխնիկական կամ խոհարարական ստեղծագործությամբ:
Աղեղնավոր
Աղեղնավորներին այսօր հեշտ չի լինի դիմակայել թարմացումների ցանկությանը: Նորամուծությունների ձգտումը կարող է բերել ավելորդ ծախսերի: Ցանկությունների իրագործումը շատ բանով կախված կլինի բյուջեից, պահուստների առկայությունից և նյութական պարտականություններից: Հնարավոր են չնախատեսված, բայց բավականին հաջողված ներդրումներ տանը կամ բիզնեսում, ինքնակամ կամ հարկադրված վճարումներ կոլեկտիվ մտահղացման իրականացման համար:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն այսօր հավասարակշռության կարիք են զգում հրաշքի նկատմամբ հավատի և իրերի նկատմամբ իրատեսական հայացքի միջև: Հնարավոր է հուզմունք, տրամադրության տատանում: Մաքուր արկածախնդրությունը հղի է նյարդայնությամբ, հատկապես, եթե խաղադրույքները բարձր են, իսկ հեռանկարներն՝ անհստակ: Հրաշքների նկատմամբ հավատն արժե ամրապնդել ճիշտ գործողությամբ:
Ջրհոս
Նոր տարվա նախօրեին Ջրհոսներին օգտակար կլինի փորձարկել մտածած ծրագիրը՝ հաշվի առնելով կարևոր գործնական նրբությունները: Եթե վաղվա օրվա վրա մեծ հույսեր եք դնում, արժե փորձնական մեկնարկ անել, որպեսզի վերացնեք հնարավոր թերությունները, հղկեք տեխնիկան, հստակեցնեք ոճը, շարժուձևը, կերպարը: Անսովոր նպատակային զբաղմունքները կշեղեն անպտուղ հուզմունքներից, կօգնեն վերադարձնել հենակետը:
Ձկներ
Ձկների համար մեծ հույսերի օր է: Անցյալը, որին դեռևս կապված եք, կարող է մթագնել ապագայի պատկերի առջև: Կարող եք անհրաժեշտ էֆեկտ կամ ձեր ենթադրությանը հաստատում ստանալ: Եթե անցյալ շաբաթ անգործ չեք նստել, ապա նոր ուղղությամբ առաջին փորձերը ձեր ուժերի նկատմամբ հավելյալ վստահություն կներշնչեն: Հենց այսօր են աստղերը ձեզ խորհուրդ տալիս երազել և ծրագրեր կազմել: Միևնույն ժամանակ, չարժե շեղվել հրատապ գործերից՝ թողնելով վաղվան այն, ինչը կարող եք անել այսօր: