Նավթի համաշխարհային գներն աճում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսները թանկացել են 0.32%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.94 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները թանկացել են 0.40%-ով եւ հասել 57.05 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: