Գիտնականները բացահայտել են խռմփոցի պատճառը
LifestyleՄինչ այս հայտնի էր, որ խռմփոցի հիմնական պատճառը մարդու վզի շրջանում առկա ճարպային կուտակումներն են: Գիտնականները, սակայն, մի նոր հետազոտություն են անցկացրել և խռմփոցի ևս մեկ պատճառ գտել:
Որքան էլ տարօրինակ է՝ այդ պատճառը «հաստ» լեզուն է: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ճարպային կուտակումներ լինում են նաև մարդու լեզվի վրա: Մկանները չեն կարողանում պահել մեծացած լեզուն, դրա հետևանքով օդը դուրս չի մղվում, և մարդը քնի մեջ խռմփացնում է:
Հետազոտությունն անցկացրած բժիշկները շտապել են զգուշացնել, որ խռմփոցի բացասական հետևանքը տան անդամների քունը խանգարելը չէ միայն: Այն չկանխելու դեպքում մարդու մոտ կարող են զարգանալ տարբեր հիվանդություններ, որոնցից ամենատարածվածը սիրտանոթայիններն են: