Ամանորի տոնական օրերին ԱՆ «թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է շուրջօրյա ռեժիմով
SocietyԱմանորի տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծը գործելու է շուրջօրյա ռեժիմով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Ամանորի տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով:
Առողջապահական համակարգին առնչվող ցանկացած հարցի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 52-88 72 և 8003 հեռախոսահամարներին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: