Հյուրանոցի համարում հայտնաբերվել է տղամարդու դի
SocietyNEWS.am-ը գրում է.
Երեւանում գտնվող «Նաիրի» հյուրանոցի համարներից մեկում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Տղամարդու ինքնությունը պարզվել է։ Նա 58 տարեկան է եւ բնակվում էր այդ համարում։ Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: