Աննա Սեդոկովան սպասում է երրորդ երեխային
Lifestyle34-ամյա երգչուհի Աննա Սեդոկովան շուտով երրորդ երեխային լույս աշխարհ կբերի: «Վիա Գրա» -ի նախկին անդամի հղիության մասին գրել են ռուսական լրատվամիջոցները:
Պոպ-երգչուհին 2 դուստր ունի . 12-ամյա Ալինան և 5-ամյա Մոնիկան: Նրանք տարբեր հայրերից են: Ալինայի հայրը ֆուտբոլիստ Վալենտին Բելկեվիչն է: Մոնիկան ծնվել է, երբ Սեդոկովան ամուսնացել է բիզնեսմեն Մաքսիմ Չերնյավսկու հետ:
Մամուլն այժմ գրում է այն մասին, որ կես տարի է, ինչ Սեդոկովան նոր երկրպագու ունի: Անձամբ երգչուհին իր երրորդ հղիության մասին լուրը չի մեկնաբանել: