Երեւանի կենտրոնական խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկան ու փախել
SocietyԴեկտեմբերի 29-ին, ժամը 15-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա Ռոզա Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` դիմել է փախուստի:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: