Ռուսաստանի հավաքականի նախկին ավագը՝ «Ուֆայի» գլխավոր մարզիչ
SportՖուտբոլի Ռուսաստանի հնգակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ Սերգեյ Սեմակը նշանակվել է Բաշկիրիայի «Ուֆայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
1992-2013 թվականներին Սեմակը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, Կազանի «Ռուբինում» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։ 2008թ. Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի ավագի կարգավիճակում դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակր։
2014-2016 թվականներին Սեմակը Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ Ֆաբիո Կապելոյի եւ Լեոնիդ Սլուցկու օգնականն էր։ Սեմակը մինչեւ «Ուֆան» գլխավորելը «Զենիթի» մարզչական շտաբում էր։