Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարած կինը հայտնաբերվել է
SocietyՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 29-ին, ժամը 13-ին, Երեւանի Շերամի փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 43-ամյա Աննա Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):