Տեղի ունեցավ Տավուշում դիվերսիայից զոհված 20-ամյա Էդգարի հոգեհանգիստը
SocietyԵրեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր` դեկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիայի հետեւանքով զոհված Էդգար Նարայանի հոգեհանգստի արարողությունը:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, սակայն հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: