Ներքաղաքական գործընթացների առնչությամբ «Ժառանգությունում» ծագած հակասություններն ու մոտեցումների տարբերությունները գնալով սրվում են: Փաստորեն, այս պահին այդ կուսակցությունում կան երկու` միմյանցից միանգամայն տարբեր տեսակետներ ունեցող թևեր:
Առաջինը Զարոհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի գլխավորած թևն է, որը ոչ մի կերպ չի հարմարվում Եռյակի անդամների հետ համագործակցության գաղափարի հետ և ունի արևմտամետ դիրքորոշումներ (գուցե նրանց չկորցնելու խնդրով էր պայմանավորված Ր. Հովհաննիսյանի` ԵՏՄ-ին դեմ արտահայտվելը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ), իսկ մյուսը Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի գլխավորած թևն է, որն արդեն սերտաճոլ է եռյակին ու վերջինիս գաղափարներին:
Ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով եռյակի անդամների հետ համագործակցության կողմնակից, մեծ հաշվով նաև արևմտամետ գործիչ է ու թե իր իմիջի, թե գաղափարական առումով նա դեռ երկատված վիճակում է գտնվում` չկողմնորոշվելով քաղաքական կուրսի ընտրության հարցում: Ր, հովհաննիսյանը քաղաքական գործընթացների այս փուլում վերջնական կողմնորոշման և իր, ինչպես նաև «Ժառանգության» վերջնական կերպը ձևավորելու խնդիր ունի:
Արթուր Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը