Արցախում վիրավորված զինվորին տեղափոխում են Երեւան
SocietyNEWS.am-ը գրում է.
Արցախի հյուսիս-արեւելյան սահմանին վիրավորված զինվորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։
Ստեափանակերտի զինվորական հոսպիտալից NEWS.am-ին հայտնեց, որ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նրա առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նշեցին հոսպիտալից։
Մեր տեղեկություններով, Գարիկ Վարդանյանը վիրավորվել է դեկտեմբերի 29-ի եւ լույս 30-ի գիշերը, հակառակորդի կողմից հրադադար ռեժիմի խախտման հետեւանքով։