Քիմ Քարդաշյանին տեսել են ընկերուհու նորածին երկվորյակների հետ միասին
LifestyleՔիմ Քարդաշյանը Փարիզում կողոպտվելուց հետո խոստացել էր այլեւս չհայտնվել իր միկրոբլոգում, սակայն ընկերուհու միկրոբլոգերից ռեալիթի շոուի աստղը չի հրաժարվել, ահա այդ պատճառով երբեմն-երբեմն հայուհին հայտնվում է այստեղ-այնտեղ:
Քիմը հյուր էր գնացել իր ընկերուհի Ջոյս Բոնելլիին, որը օրերս երկվորյակների է լույս աշխարհ բերել:
Բոնելլին Instagram-ում հրապարակել է Քիմի եւ երեխաների հետ լուսանկարը:

«Քիքի մորաքրոջ առաջին համբույրը»,- մակագրել է Ջոյսը լուսանկարը:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Քիմ Քարդաշյանի անկեղծ լուսանկարը: 36-ամյա հայուհու ոճաբան եւ դիմահարդար Մարիո Դադանովիչը ռեալիթի շոուի աստղի կայքում հրապարակել է Քիմին MTV VMA-ի համար նախապատրաստելու աշխատանքային պահից մի դրվագ:
