Գարիկ Մարտիրոսյանի կնոջ ամանորյա շքեղ նվերը ամուսնուն
LifestyleԺամեր անց բոլորս կդիմավորենք Նոր տարին: Եվ մինչ դուք կտրատում եք աղցանները եւ պատրաստում տոնական ուտեստները, մի քանի վայրկյան հատկացրեք այս հոդվածին՝ իմանալու, թե ինչ նվեր է պատրաստել Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ հայտնի երգիծաբանին:
Շոումենի կինը՝ Ժաննա Լեւինան, ամուսնու համար շքեղ դաշնամուր է գնել: Սակայն քանի որ նա Գարիկ Մարտիրոսյանի կինն է, պետք է նույնիսկ ամանորյա նվերը հումորային լինի: Հետեւաբար, Ժաննան դաշամուրը «համադրել է» գուլպաների հետ:
«Տանը Գարիկին անակնկալ է սպասում: Որոշել էի ամուսնուս դաշնամուր եւ գուլպաներ նվիրել Ամանորին: Շատ եմ ուզում, որ նա կարմիր գուլպաները հագին նվագի այս սպիտակ դաշնամուրը»,- իր ցանկության մասին Instagram-ում պատմել է Ժաննան: