Իրաքը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Իրաքը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանում Իրաքի դեսպան Հեյդար Շի ա Գուբեյշլի ալ Բարաքը:
«Ես ցանկանում եմ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- նշել է դեսպանը: Նա ընդգծել է, որ իրենք կողմ են խաղաղության հաստատմանը ողջ մահմեդական աշխարհում:
Անդրադառնալով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործունեությանը' դիվանագետը ցավով արձանագրել է, որ կազմակերպությունն իսլամի իր սխալ մեկնաբանմամբ պարզապես հեղինակազրկում է կրոնը: