Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է արգելապատնեշին. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց
SocietyԱյսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 34-ամյա Գագիկ Ղազինյանը Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի 34 ՍD 968 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 60-ամյա Աղունիկ Մելքոնյանը, 8-ամյա Մայա Ղազինյանը, 9-ամյա Վախթանգ Ղազինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Գ. Հասրաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Մ. Գիշյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում