Վայրեր Երեւանում, որոնք պարտադիր պետք է այցելել. NEWS.am STYLE-ի ընտրությունը
LifestyleՏարվա ընթացքում զանազան կայքեր, այդ թվում՝ արտասահմանյան լրատվամիջոցներ Հայաստանին հաճախ են անդրադարձել՝ ներկայացնելով մեր երկրի վայրերի յուրահատուկ վարկանիշը, որոնք զբոսաշրջիկը պետք է պարտադիր տեսնի: Մենք որոշեցինք կազմել միայն Երեւանին վերաբերող այդպիսի թոփ յոթնյակի ցուցակ՝ հաշվի առնելով ամռանը Երեւան այցելած մեր բազմաթիվ ընկերները (ոչ հայազգի) կարծիքը:
Ի դեպ, հատուկ հավելենք, որ նրանց մեծ մասը (Ֆրանսիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից) մինչ Երեւան այցելելը նախօրոք եղել են Թբիլիսիում, կամ Հայաստանում լինելուց որոշ ժամանակ անց այցելել են նաեւ Վրաստանի մայրաքաղաք: Նրանց դիտարկումներով՝ Թբիլիսին Երեւանին գերազանցում է նրանով, որ այնտեղ պահպանվել է Հին քաղաքը (ի դեպ, դա մեզ վաղուց է հայտնի), ինչը Երեւանում բացակայում է շահամոլության եւ մեր թողտվության հետեւանքով:
Այսպիսով՝ Երեւանում որտե՞ղ կարելի է հաճելի զբոսանք կազմակերպել, հենց զբոսնել, դե նաեւ թեկուզ ինչ-որ բան տեսնել (խոսքը սրճարանման տարբեր օբյեկտների, փաբերի, ռեստորանների մասին չէ):
1. Կասկադ

2.Վերնիսաժ

3. Ազատության հրապարակ և Հանրապետության հրապարակ


4. Հյուսիսային պողոտա

5.Փարաջանովի Տուն Թանգարան

6. Սիրահարների այգի
