Ջենիֆեր Լոպեսը հաստատել է ռեփեր Դրեյքի հետ իր սիրավեպը
LifestyleՋենիֆեր Լոպեսը հաստատել է ռեփեր Դրեյքի հետ իր սիրավեպը: Դեռեւս պաշտոնական հայտարարություն չի արվել, բայց անուղղակի ամեն ինչ այդ մասին է վկայում:
Լոպեսն ու Դրեյքն արդեն մեկ ամիս է աշխատում են համատեղ երգի եւ հոլովակի վրա, ինչը նրանց սիրավեպի վերաբերյալ բամբասանք ու ասեկոսե է առաջացրել:

Դա շատուշատ զայրացրել է Ռիհաննային, որը ռեփերին սիրահարված է մինչեւ ականջները:

Երգչուհին Instagram-ում Լոպեսին ջնջել է, ինչին ի պատասխան նա Դրեյքի հետ սրտառուչ լուսանկար է հրապարակել:

Իսկ հիմա Լոպեսը մեկնել է Լաս Վեգաս՝ Դրեյքի համերգին, որտեղ նա փայլել է պարանոցին գցած Դրեյքի մանյակով եւ կախազարդով:


Ջեյ Լոն նստած էր VIP հատվածում, մինչ Դրեյքը Վեգասի գիշերային ակումբներից մեկում տարեմուտի գիշերը 40 րոպե ելույթ էր ունենում:

