Մատայի եւ Իբրահիմովիչի գոլերը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Յունայթեդին»
SportՖուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Վեստ Հեմի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Արդեն 15-րդ րոպեին ալժիրցի կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին կոպիտ խաղի համար ստացավ կարմիր քարտ՝ դաշտի տերերին թողնելով տասը խաղացողներով:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաջողության հասավ միայն երկրորդ խաղակեսում: Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան եւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Մատայի գոլից հետո Մոուրինյոն ուժեղացրեց պաշտպանությունը եւ 65-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմին», որը 20-րդ տուրում կմրցի առաջատար «Չելսիի» (49 միավոր) հետ:
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Խուան Մատա, 63, Զլատան Իբրահիմովիչ, 78
Հեռացում՝ Սոֆիան Ֆեգուլի («Վեստ Հեմ»), 15